09 11 2022

Քաղաքապետարանը 60 հազար ցախավել է գնել` 385 մաքրողի համար

Քաղաքապետարանը 60 հազար ցախավել է գնել` 385 մաքրողի համար

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային կազմակերպությունը 60 հազար հատ ցախավել է գնել, մեկ միավորի գինը՝ 400 դրամ արժեքով։ Գնման ընդհանուր գումարը կազմել է 24 մլն դրամ՝ 61 հազար դոլար։ Հետաքրքիրն այն է, որ այս ՀՈԱԿ-ը ունի 384 աշխատակից, այսինքն՝ 1 հավաքարարին բաժին է հասնում 156 ցախավել։ 

Մենք Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե նման քանակի ցախավելն ինչ են անելու: Լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը մեզ պատասխանեց.

«Քաղաքը մաքրելու համար օգտագործվում է օրական 1000 և ավելի ցախավել: Այսինքն՝ նշված խմբաքանակը բավականացնելու է մաքսիմում 2 ամիս»:

Այսինքն, ցախավելները մեկանգամյա օգտագործման են, կամ` առնվազն այնքան կարճ կյանք ունեն, որ 2 ամսում 60 հազար ծախավել է մաշվում, դեն նետվում: Բայց դա պետք է նաեւ նշանակեր, որ մեր քաղաքը ամեն օր ջանասիրաբար ավլում- մաքրում են: 

Այս լուսանկարն արել ենք Երեւանի կենտրոնում` Մաշտոցի պողոտայի վրա, թատերական գործիչների միության շենքի հենց դիմաց` Մաշտոցի 13 հասցեում, որտեղով ամբողջ օրը անցորդներ, զբոսաշրջիկներ են քայլում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ